Ադրբեջանը պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաները և թոռները․ Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության շենքի դիմաց հայտարարել է․ «Ադրբեջանը այսօր պատրաստվում է այն պատերազմին, որում կռվելու են մեր երեխաները, թոռները»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը արդեն սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակվողական զենքեր։

«Շատերի հույսն այն է, որ Ռուսաստանը թույլ չի տա ՀՀ տարածք ներխուժել, չնայած փաստացի դա տեղի է ունենում։ Մեր երեխաներին և թողներին թողնելով սահմաններ, որոնք խոցելի են, որոնց ողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական և թուրքական ռազմական ուժեր, ռազմաբազաներ․․․յուրաքաչյուրը իրեն պետք է հարց տա»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել