ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին. փակ ճանապարհներ կան

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է.

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, հատվածաբար առկա է նաև մառախուղ և ճանապարհահտվածները սառցակալված են:

Տավուշի մարզը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Ստեփանավանը, Նոյեմբերյանը և Սպիտակը փակ են բեռնատարներով երթևեկելու համար:

Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել