ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Րոպեներ առաջ ֆեյսբուքյան օգտատերներից մեկը գրառում է կատարել Նորքում ինձ պատկանող մեքենայով փողոցն անցնող կնոջը իբրև հարվածելու, չկանգնելու և կնոջ որպիսությունը չհարցնելու մասին:
Միանգամից հայտնեմ՝ մեքենան վաղուց ես չեմ վարում, որովհետև շատ վատ վարորդ եմ և հետո մեքենայում մեծ մասամբ աշխատում եմ: Նրանք, ովքեր ճանաչում են վարորդիս կվկայեն նրա պրոֆեսիոնալիզմի ու բարեխղճության մասին:
Առնվազն, կարող եմ վկայել, որ իմ այսօր մեքենայում գտնվելու ողջ ժամանակահատվածում ոչ մի նման միջադեպ
չի արձանագրվել: Վարորդս բացառեց, որ նման միջադեպ տեղի ունեցած լինի:
Այնուամենայնիվ, պիտի խնդրեմ, որպեսզի գրառման հեղինակը հրապարակի որոշ մանրամասներ արձանագրած միջադեպի ժամի, կոնկրետ փողոցի վերաբերյալ, կամ եթե թույլ տա անձամբ կապ հաստաատեմ նրա հետ:
Եթե գրառման հեղինակից բացի ուրիշ որևէ մեկը կարող է նկարագրված միջադեպից մանրամասներ հայտնել տուժած կնոջ մասին, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով»: