Նախկինում դատվածություն չունեցող Ժորիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 20-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով ՃՈ աշխատակիցների կողմից իր սթափության վիճակը պարզելու համար տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ի ընդունարան, որտեղ գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում` շուրջ 15-ից 20 րոպե տևողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել «Հրազդան» ԲԿ աշխատակիցների օրինական պահանջներին` հրաժարվելով ենթարկվել սթափության վիճակի զննության, իր գործողություններով խախտել է Հրազդան ԲԿ ՓԲԸ-ի բնականոն աշխատանքը, անհասցե հայհոյանքներ տալով և աղմկելով բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել «Հրազդան» ԲԿ աշխատակիցների և ՃՈ աշխատակիցների նկատմամբ, որի ընթացքում դիտավորությամբ քաշել և պոկել է ընդունարանի շերտավարագույրը, կոտրել է ընդունարանի հեռախոսը, ձեռքով և ոտքով հարվածել և վնասել է ընդունարանի ու միջանցքի պատերը` «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ին պատճառելով 76000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net