Օգտվելով տանտիրոջ բացակայությունից գողություն են կատարել

Ապրիլի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին և 1963 թ. ծնված Մովսես Մ.-ին:

Պարզվել է, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել է իր ծանոթ Մովսես Մ.-ին, որն էլ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, ընկերոջ` Նարեկ Ա.-ի և ոմն Հրաչի հետ, նշված բնակարանից գողացել են Կայսրական Ռուսաստանի ժամանակահատվածի 5 ռուբլի անվանական արժողության թղթադրամ, 1923 թվականի վրացական լարի և հագուստ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել