Պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում․ Գագիկ Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․

«Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ Խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն»,-գրել է նա։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել