Պետք է ապրենք, գործենք, արարենք, փոխանցենք և վրեժ առնենք, և մի օր, երդվում եմ․ Թևան Պողոսյան

Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասում են, Եռաբլուրը տեղ է, որտեղ շնորհակալություն ես ասում կամ ներողություն հայցում… իմ համար՝ ՈՉ միայն։ Իմ համար՝ Եռաբլուրը երդման տեղ է։ Երդվում եմ։

Երդվում եմ իմ և քո «Վայ Տիկո, Տիկո…» կոչով վշտի ցավից ատամներս սեղմած երդվում եմ Տիգրան Խանումյանի շիրիմի առջև։ Պետք է ապրենք, գործենք, արարենք, փոխանցենք և վրեժ առնենք, և մի օր, երդվում եմ, ի պատիվ, ի հիշատակ, ի միասնական երազանք քո բալիկները, թոռները կամ ծոռները մտնելու են Շուշի, որտեղ քո արյունն է թափվել:

Եւվ Արցախն ազատագրվելու է` քո անմահացած անունը բարձր պահելով։

Երդվում եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել