Ավստրալիայում եթե կիսենք 10 ավստրալական դոլարը, ապա դրա մասերից յուրաքանչյուրը կարող ենք օրինական կերպով օգտագործել որպես 5 դոլար:
Հայաստանում չենք կարող դրամը բաժանել երկու մասի և օրինական կերպով օգտագործել:
Պետք է նաև իմանալ, որ կեղծ վճարային փաստաթղթեր՝ արժեթղթեր կամ արժույթ կամ արժեթուղթ չհամարվող, սակայն գույքային իրավունքների մասին վկայող, դրանք սահմանող կամ տրամադրող այլ փաստաթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Վերը նշված արարքները, որոնք կատարվել են՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ինը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նշված հանցագործության համար խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Աղբյուրը` Իրավաբան.net