Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի ցանկացած դպրոցի մակարդակով կարելի է տեսնել մեր դեմոգրաֆիական խնդիրները՝ այլ երկրի քաղաքացի երեխա, դեռահաս տղայով ընտանիքի արտագաղթ։
Վերջին մի ամսվա ընթացքում առաջին անգամ սրտանց ուրախացել եմ, քանի որ առաջին շարքի 2014թ երեխան, իսկ այժմ չափահաս Արմեն Մելքոնյանն այլևս անհետ կորածների ցուցակում չէ, գտնվել է, ողջ առողջ է։ 2014 թվականին ֆիզմաթ ընդունված 7ա դասարանը պատերազմի միջով անցավ առանց մարդկային կորուստների»։