«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը «Արժանապատվության երթ» է նախաձեռնել, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։
Բաղրամյան փողոցի մերձակայքում մի քաղաքացի, ի պաշտպանության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վանկարկումներ արեց։ Երթով շարժվող ցուցարարներից ոմանք հարձակվեցին նրա վրա, ծեծկռտուք սկսվեց։
Քաղաքացիների և ոստիկանների միջամտությամբ կռիվը դադարեց։ Ծեծկռտուքի հետևանքով Նիկոլ Փաշինյանին պաշտպանող քաղաքացու աչքը վնասվեց։
Վերջինս հրաժարվեց խոսել լրագրողների հետ։