Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ նշելով․
«Շաբաթ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեցինք զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիսյանի ընտանիքին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Մեզ համար անչափ կարեւոր էր լսել նրանց տեսակետներն ու պատկերացումները եղածի ու ապագայի վերաբերյալ։ Երախտապարտ ենք Ավետիսյանների ընտանիքին հյուրընկալության եւ անկեղծ զրույցի համար»։
Հիշեցնենք, որ Իրավաբան.net –ն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել Ավետիսյանների ընտանիքի մասին։