Սյունիքի փոխմարզպետը՝ Կապանի սահմաններին փոխհրաձգության լուրերի մասին

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ բնակավայրի ուղղությամբ, ինչպես նաև Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են, ու իրավիճակը վերահսկվում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել