Գեղարքունիքի մարզպետարանը՝ Վարդենիսի սահմանամերձ հատվածներում ադրբեջանական ուժերի կողմից հնչեցված կրակոցների լուրերի մասին

Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տեղակատվություն են տարածում, թե իբր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ հատվածներում ադրբեջանական ուժերի կողմից հնչել են կրակոցներ։

Նշված լուրը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրները։
Սահմանում ամեն ինչ հանգիստ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել