Ա.Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Մարտունու նոտարական տարածքի նոտար Ս.Մ.-ի՝ ժառանգության ընդունման վերաբերյալ տրված դիմում-հայտարարությունը ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցվորի խոսքով՝ ծնողները հանդիսացել են Վարդնիկ գյուղի բնակիչներ, որի վարչական տարածքում գտնվում է նրանց պատկանող հիմնական գույքը։ Հայցվորի հայրը մահացել է 2011թ. նոյեմբերի 23-ին, որը հաստատվում է 2011թ. մայիսի 21-ին տրված ԱԲ թիվ 080697 մահվան վկայականով։ Հոր մահվանը հաջորդող 6-րդ ամսվա վերջին օրը՝ 2012թ. մայիսի 23-ին, հայցվորը Նոտարին հայտարարություն է ներկայացրել և դիմում` ընդունելով հոր մնացած ժառանգությունը, սակայն Նոտարը հայտնել է, որ իր դիմում-հայտարարությունը չի կարող ընդունել, քանի որ անհրաժեշտ է, որ մյուս ժառանգները ևս գան նոտարական գրասենյակ և ներկայացնեն հոր ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ դիմում։
Հայցվորը 2012թ. մայիսի 23-ի հայտարարությունը Նոտարին է հանձնել փոստային առաքման եղանակով, այլ ոչ թե անձամբ։ Սակայն Նոտարը հայտնել է, որ իր դիմում-հայտարարությունը չի կարող ընդունել, քանի որ անհրաժեշտ է, որ մյուս ժառանգները ես գան նոտարական գրասենյակ և ներկայացնեն հոր ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ դիմում։
Դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ Նոտարը չի մերժել հայցվորի հայտարարության ընդունումը, քանի որ բացակայում է հոր ժառանգությունն ընդունելու մասին նրա հայտարարության հիման վրա հայցվորին ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժելու մասին Նոտարի կողմից ընդունված որոշումը:
Աղբյուրը` Իրավաբան.net