Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Անդրանիկ Հովհաննիսյանին: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ վերջինս տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյյուրը` Իրավաբան.net