Հաճախ է պատահում, որ անձն այս կամ այն ճանապարհով տեղեկանում է հաստատապես հայտնի նախապատրաստվող հանցագործության մասին:
Շատերին է, երևի, հետաքրքիր` պե՞տք է արդյոք հայտնել այդ մասին իրավապահ մարմիններին, թե ոչ:
Պատասխանը միանշանակ դրական է:
Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը պատասխանատվություն չի նախատեսել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների մասին չհայտնելու համար:
Հ.Գ. Եկե′ք խուսափենք օրենքները խախտելուց և հանցանք (անկախ ծանրության աստիճանից)կատարելուց:
Աղբյուրը` Իրավաբան.net