Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ն. Արզումանյանի և Ն. Նալբանդյանի:
Ն. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. փետրվար ամսին` գործով չպարզված օրը, նախնական համաձայնության գալով Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Նալբանդյանի հետ, ապօրինի մուտք են գործել Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող Մ. Բադալյանին պատկանող ցանկապատ հողամաս և այնտեղից գաղտնի հափշտակել են զգալի չափ համարվող ` 50.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի մետաղի ջարդոններ, գողոնը վաճառել են, ստացված գումարը ծախսել անձնական կարիքների համար:
Այսինքն, Ն. Արզումանյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Այնուհետև, 2012թ մայիս ամսին` գործով չպարզված օրը, Ն. Արզումանյանը միայնակ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի թիվ X մ/շ-ում գտնվող Վ. Թովմասյանին պատկանող ցանկապատ հողամաս և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափ համարվող` 40.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի լատունից պատրաստված ջրի ծորակներ, գողոնը վաճառել է, ստացված գումարը ծախսել անձնական կարիքների համար:
Այսինքն, Ն Արզումանյանին մեղսագրվում է հանցավոր արարք ` նախատեսված ՀՀ Քր . օր-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Բացի այդ, 2012թ. Սսեպտեմբեր ամսին`գործով չպարզված օրը, Ն. Արզումանյանը միայանակ բաց տարածքով մուտք է գործել Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջին պատկանող ապաստարան և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափ համարվող ` 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ցերեկային լույսերի պղնձյա դետալներ, գողոնը վաճառել է, ստացված գումարը ծախսել է անձնական կարիքների համար:
Այսինքն, Ն. Արզումանյանին նկարագրված երեք դրվագներից առաջինում մեղսագրվում է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, երկրորդ դրվագում ` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ երրորդ դրվագում ` 177 հոդվածի 1-ին մասով:
Ա. Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. փետրվար ամսին` գործով չպարզված օրը, նախնական համաձայնության գալով Աբովյան քաղաքի բնակիչ Ն. Արզումանյանի հետ ապօրինի մուտք են գործել Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող Մ. Բադալյանին պատկանող ցանկապատ հողամաս և այնտեղից գաղտնի հափշտակել են զգալի չափ համարվող ` 50.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի մետաղի ջարդոններ, գողոնը վաճառել են, ստացված գումարը ծախսել անձնական կարիքների համար: Այսինքն, Ա. Նալբանդյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսվախ ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Այնուհետև, դրանից մի քանի օր անց Ա. Նալբանդյանը միայնակ ապօրինի մուտք է գործել Մ. Բադալյանին պատկանող ցանկապատ նույն հողամաս և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափ համարվող` 10.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ պղնձյա մալուխ, գողոնը վաճառել է, ստացված գումարը ծախսել անձնական կարիքների համար:
Այսինքն, Ա. Նալբանդյանին նկարագրված երկու դրվագներից առաջինում մեղսագրվում է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, երկրորդ դրվագում ` 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net