Անհնազանդության գործողություններ իրականացնող տղամարդուն վրաերթի է ենթարկել «Ֆորդ»-ի վարորդը․ ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է․ «Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով»:

Հիշեցնենք, որ երեկ Մյասնիկյան պողոտայում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններ էին իրականացնում։ «Ֆորդ»-ի վարորդը ցանկանում էր անցնել պողոտայով, սակայն անհնազանդության ցույցի պատճառով չէր կարողանում։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ վարորդը մեքենան վարում է ուղիղ ցուցարարի վրա՝ վրաերթի ենթարկելով և կոտրելով նրա ոտքը: Այնուհետև քշում է և հեռանում։

Ցուցարարները մեքենաներից մեկով ոտքը կոտրված քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել