«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտնում է, որ որևէ փոխտնօրեն «Տոտո» և ցանկացած այլ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույք չի կատարել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում գրել է․

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը անդրադառնալով Հրապարակ օրաթերթի 09.12.2020թ.-ի թիվ 212 (2974) համարում և Hraparak.am կայքում հրապարակված «Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրամ է տանուլ տվել տոտոյում:» վերտառությամբ հոդվածին հետևյալի մասին.

«… փոխտնօրեններից մեկը Տոտո բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել` օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, և մեծ գումարներ է տանուլ տվել` 1 մլրդ դրամից ավելի: Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ:…»,

հայտնում է, որ տեղեկությունները ամբողջապես հորինվածք են, բացարձակ սուտ, դրանք կրում են միայն բժշկական կենտրոնի համբավը վարկաբեկող, արատավորող բնույթ, իրականության հետ որևէ առնչություն չունեն:

Մասնավորապես. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության որևէ փոխտնօրեն «Տոտո» և ցանկացած այլ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույք չի կատարել, հիվանդանոցի դրամարկղից որևէ փոխտնօրեն չի ստանում և չի կարող ստանալ որևէ գումար, բժշկական կենտրոնը որևէ փոխտնօրենի ենթադրյալ (մտացածին) 1մլրդ դրամի պարտավորություն չի մարում, բժշկական կենտրոնի աշխատակիցները սահմանված ժամկետում ստանում են իրենց աշխատավարձը և որևէ ուշացում չի լինում:

Ելնելով Արմինե Օհանյանի հայտարարությունից, առաջարկում ենք նաև անհարկի «մեծահոգություն» և «բարեկրթություն» չդրսևորել և հրապարակել իրենց ենթադրյալ հայտնի տեղեկությունները:

Միաժամանակ հայտնում ենք, որ հոդվածում նշված տեղեկությունները հրապարակային չհերքելու դեպքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել