Իսկ դժվար չէր հազարավոր երեխաներից խլե՞լ իրենց տունն ու հայրենիքը․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն-

– իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին…….
– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը…..
– իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել….
– իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում …..

Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու…..
դե՝ ասեք, ասեք, ասեք……դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել