«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարդկության պատմության բոլոր ամենասարսափելի հանցագործությունները կյանքի են կոչվել երկու անորոշ, անդեմ, անտեսանելի և անշոշափելի եզրույթների շահարկումով՝ աստծո և ժողովրդի։
Ինկվիզիցիայի դատարանները, Յակոբինյան ու Կարմիր տեռորները, Եվրոպայում նացիզմի հաղթարշավը ասվածի լավագույն վկայությունն են։
Չի կարելի ժողովուրդ եզրույթի ետևում թաքնվել ու առաջ բրդել սեփական նեղ ու կենցաղային շահերը»։