Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է, իսկ բակում ընդդիմադիրները հանրահավաք են անցկացնում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ելույթ ունեցավ հանրահավաքին։
«Այն կողմից լցում եմ՝ պետք է առևտուր անել, պետք է չգիտեմ ինչ անել, ինչ-որ հարաբերություներ հաստատել․․․ դուք հո չեք գժվել, դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք խոսում։ Երեկ և այսօր թուրքական հեռուսատեսությունով արդեն Հայաստանի Հանրապետության քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքն ու Զանգեզուրը Ադրբեջանի կազմում են։ Դուք հասկանու՞մ եք ինչ է կատարվում»,-ասաց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում