Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աննա Ա.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ցանկանալով վերականգնվել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան»-ի դասախոսի իր նախկն աշխատանքին, հանցագործության արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով 2013թ. փետրվարի 22-ին` ժամը 10:42-ի սահմաններում, մտել է կարգադրիչ գործառույթներ իրականացնող անձ հանդիսացող, նույն համալսարանի շիրանարարության դեպարտամենտի ղեկավար-դեկան Արմեն Պ.-ի աշխատասենյակ և առանց վերջինիս համաձայնության, փորձել է ծրարի մեջ դրված 600.000 ՀՀ դրամ տալ Արմեն Պ.-ին, ինչի նպատակով այն դրել է նրա սեղանին ու հեռացել` նման եղանակով կատարելով կաշառքի պրովոկացիա:
Մեղադրյալի նկատմամբ խափանամն միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net