Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի մահից հետո մի քանի շաբաթում զավթեց ՀՀԿ-ն․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը։ Այդպիսի բան տեղի ունեցավ 2007 թվականին՝ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, մի քանի շաբաթում զավթեց Հանրապետական կուսակցությունը, իր հավատարիմ օլիգարխների հետ գրավեց Հանրապետական կուսակցության ղեկավար մարմինը, այդ կուսակցության համեմատաբար քաղաքական մասը ոչնչացնելով՝ առաջին պլան բերեց քրեաօլօգարխիային»․ իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել