Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։
Խնդիրն առաջացել է հողերի վաճառքի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Նշված գործով ՀՀ ԱԱԾ-ն առգրավվել էր ՀՀ կառավարության տեսախցիկների ձայնագրությունները, սակայն ՀՀ ԱԱԾ-ից «ինչ-որ» մեկը դրանք փոխանցել է Մանե Գևորգյանին, իսկ վերջինս էլ հրապարակել է տեսանութերը։ Այսինքն՝ Մանե Գևորգյանը «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել առգրավված տեսաձայնագրությունները, ինչպես նաև հրապարակել է նախաքննական գաղտնիքը։ Նշված փաստերը չափազանց կարևոր նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար և մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների պարզմանը և ՀՀ կառավարական տնից քրեական գործի ուղղորդման բացառմանը։
Հաջորդիվ կանդրադառնամ այդ քրեական գործով տուժող Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործը ՀՀ գլխավոր դատախազի, ԲԴԽ որոշ անդամների, որոշ դատարանների նախագահների հետ քննարկելու խնդրին։
Բացահայտելու դեռ շատ բան կա․․․»,- գրել է նա: