Նրանք, ովքեր ժամանակին իրավապաշտպաններ էին, 2018թ․ հետո դարձան իշխանապաշտպաններ. Ավետիք Իշխանյան

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխան է հղել ընդդիմախոսներին։

«Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը (ՀԱԵ), կապված վովաեվիչի հրաժարականի պահանջով, իմ կողմից ողջունելը, շատերի համար զարմանալի էր, ոմանց համար զայրացուցիչ։Պատասխանում եմ, հատկապես զայրացածներին։ Այո, բազմիցս շեշտել եմ, որ ինքս կրոնական հավատացյալ, ինչպես նաև աթեիստ չեմ։ Եվ այո, դեմ եմ եղել և եմ Հայ եկեղեցու պատմությունը, որպես դպրոցական առարկա և քարոզ դպրոցներում դասավանդելուն։ Այն պետք է ներառված լինի Հայոց պատմության դասագրքում։ Բայց ես, նաև հարգում եմ ցանկացած անձի կրոնական հայացքները։

Հարգանքով եմ վերաբերվում Հայ Առաքելական Եկեղեցուն։ Եվ կարծում եմ, որ Հայաստանում գործող կրոնական կառույցները, հատկապես ՀԱԵ-ն, բացի կրոնական ծեսերից, պետք է ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանի քաղաքական կյանքում, ինչպես քաղ․ հասարակությունը։ Այս տեսակետից, միայն ողջունելի է ՀԱԵ-ի դիրքորոշումը, հայ ժողովրդին նվաստացրած, Արցախը հանձնած, հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած, հայոց պետականությունը կործանման եզրին հասցրած վովաեվիչի հրաժարականի պահանջը։ ՀԱԵ-ն ցույց տվեց կառույցի պետական մտածողությունը։

Իսկ նրանք, ովքեր ժամանակին քաղ․ հասարակության ներկայացուցիչներ էին, օրինակ իրավապաշտպաններ,2018թ․ հետո դարձան իշխանապաշտպաններ, «չնկատեցին» մարդու իրավունքների աղաղակող խախտումները և այժմյան նրանց պահվածքը ցույց է տալիս, որ պարտությունը, համաձգային նվաստացումը, հայրենիքի կորուստը,նրանց համար որևէ արժեք չունի։ Եվ նրանք շարունակում են պաշտել արժանապատվությունից զուրկ, աթոռին կառչած բռնապետիկին»,-նշել է Իշխանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել