Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին որոշումներ է ստորագրել։
Որոշման համաձայն Շավարշ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս պաշտոնին նա նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերի 15-ին։
Վարչապետի մեկ այլ որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»: