Ինչքան էլ թշնամին միլիարդներ ծախսի զենքերի վրա, մեկ է չի հաղթի, եթե մենք ունենանք բունկերներ և գետուղիներ, թունելներ, ապաստարաններ․ Ժորա Աբգարյան

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք այս պատերազմը կհաղթեինք… Եթե ուսումնասիրեինք Վիետնամի, Աֆղանստանի, Լիբանանի պատերազմները գոնե..․

Այնտեղ կար բազմաթիվ բունկերներ, գետնուղիներ, որտեղ մարտը թելադրում էր ոչ թե հարձակվողը, այլ պաշտպանվողը։

Որտեղ հարձակվողը չգիտեր գետնի տակ քանի հոգի կա, որտեղ են, և ի՞նչ ստրատեգիա ունի պաշտպանվողը, որտեղ ոչ անօդաչուն կաշխատեր, ոչ ինքնաթիռ ոչ տանկ, ոչ մի հրթիռ ճիշտ ու դիպուկ չէր կարողանա հարվածել, որտեղ զինվորը 30 րոպեում չէր լինի ստիպված 110 սմ խորությամբ խրամատ փորեր և սպասեր մահվան, կամ չէր կորի անտառներում ու դաշտերում, տեղանքի կողմնորոշման բացակայության պատճառով, որտեղ գրեթե ոչ մեկի մոտ տարրական հասարակ քարտեզ նույնիսկ չունեին…

Խնդիրները շատ են, բայց եկեք հասկանանք մի բան, ինչքան էլ թշնամին միլիարդներ ծախսի զենքերի վրա, մեկ է չի հաղթի, եթե մենք ունենանք լիքը բունկերներ և գետուղիներ, թունելներ, ապաստարաններ…

Հավատացեք իզուր չէ, որ տարիներով մեր կյանքն ենք դրել հենց ինժեներական աշխատանքների մեջ, դա այս օրերին ու հենց հիմա ամենաառաջնայիններից մեկն է…

Ինչ եղել՝ եղել է, կփոխվի, թե չէ՝ Աստված գիտի, բայց հաջորդ եղեռնը թույլ չտալու համար հենց հիմա ոտքի պետք է կանգնենք, և ազգովի բանակաշինությամբ զբաղվենք…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել