Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հայկ Դ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ Գառնիկ Դ.-ի առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
2013 թվականի հունվարի 28-ին Ախթալա քաղաքի բնակիչ Գառնիկ Դ.-ն զանգահարել է Լոռու մարզի Նեղոց գյուղի բնակիչ Հայկ Դ.-ին և 2013 թվականի հունվարի 25-ին իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ` իրեն ապտակելու հարցի շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով, կանչել է Ախթալա քաղաքի «Հանքի ձոր» կոչվող տեղանք։
Նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն Հայկ Դ.-ն և Գառնիկ Դ.-ին հանդիպել են հիշյալ վայրում, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, Հայկ Դ.-ն իր մոտ գտնված դանակով հարվածներ է հասցրել Գառնիկ Դ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին` ձախ ենթագոտկային շրջանում` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասմ և դիմել փախուստի։
Մեղադրյալի նկատմամբ խափանամն միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net