Ադրբեջանցիները հանել են Շուշիի մուտքի մոտ տեղադրված Թուրքիայի դրոշը․ Wargonzo

Wargonzo-ն հայտնում է, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի մուտքի մոտ տեղադրված Թուրքիայի դրոշը։

Տելեգրամյան ալիքում հրապարակվել է ցուցանակի թարմ լուսանկարը:

«Ավելի վաղ, նույն տեղում, ադրբեջանականի կողքին, կախված էր նաեւ Թուրքիայի դրոշը: Հիմա այն բացակայում է: Լուսանկարն արվել է նախորդ օրը: Մենք տեղեկությունը ստուգեցինք այլ աղբյուրներում, և այն հաստատվեց: Այսինքն, պարզվում է, որ Թուրքիայի դրոշը կամ քամին է տարել, կամ էլ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ թուրք և ադրբեջանցի զինվորականների հարաբերություններում»,-նշվում է Wargonzo նախագծի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել