Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր կուսակցութոյւնները միասին վերահաստատեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ժամանակ տալով մինչև երեքշաբթի օրը մինչև 12:00-ն հրաժարական տալ և հեռանալ։ Այսօր լրացավ ժամկետը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացրեց։ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարության, որում նշվում է․ «Այս պահից սկսած մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք, իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար»,- նշեց Սաղաթելյանը և դիմեց քաղաքացիներին.

«Դիմում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների, դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել, կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել