Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել:
Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը:
Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ»։


