Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արման Ե.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 28.11.2012թ.` ժամը 19.00-ի սահմաններում, «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում նախնական համաձայնության գալով ոմն Արսենի հետ, դանակի գործադրմամբ հարձակում է Սամվել Մ.-ի վրա և վերջինիցս հափշտակել է 80000 ՀՀ դրամ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել հագուստը 1 փաթեթով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net