«Երեկվա ձայնագրության ևս մի դրվագ». Կարեն Ավագյան

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությանը։

«Երեկվա ձայնագրության ևս մի դրվագ։ Խոսակցությունը եղել է 2016 թվականի 10-րդ ամսին։ Ինչը նշանակում է, որ 2016-ի ապրիլին ադրբեջանը տապալելով հարցի ռազմական լուծման տարբերակը, փորձել է գնալ գործարքի՝ ձախողելով նաև այստեղ։

Սերժ Սարգսյանը ալիևին ընտրության մի հնարավորություն էր թողել։ Խաղաղ բանակցային գործընթաց, որը ունենալու էր հայանպաստ լուծում(փակ դռներ և Արցախի ճանաչում)։

Իսկ 2020-ին ալիևը հաջողեց գործարքի հարցում։ Հաջողեց մեզ համար ամենասարսափելի սցենարով։
Հեղինակավոր բանակցողը, հայրենիք ազատագրողն ու գործարք մուրացողը։

Հ.Գ. Օր առաջ ազատվել խայտառակությունից։

Օր առաջ ազատվել գործարքի գնացած դավաճանից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Bagramyan26 տելեգրամյան ալիքը հրապարակեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զրույցի ձայնագրությունը։

Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարավի 7 շրջանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել