Կորոնավիրուսից մահացել է 28 մարդ, հաստատվել է 584 նոր դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած, 2372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք: Ունենք 1498 առողջացած և ցմահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել