Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իհարկե, անկարևոր բան է այս ժամանակաշրջանում, բայց միևնույնն է կյանքը շարունակվում է և լավ բաները ուրախացնում:
Ես որպես 30 տարվա կենտրոնի բնակիչ, կարող եմ ասել, որ ՎԵՐՋԱՊԵՍ մեր տարիներ շարունակ կիսաաշխատող վերելակը փոխվեց, և շյոչիկներն էլ, որոնք էն վիճակում էին 30 տարի, որ գիշերով մտնեիր շքամուտք ու պատահական կպնեիր, հոսանքի հարվածից կմահանայիր:
Լավ է աշխատում Քաղաքապետարանը, ապրեն …
Հ.Գ. մի հարց՝ եթե հետ հեղաշրջում լինի (իհարկե, Աստված չանի ) սրանք քանդելու եք, հները հետ դնեք՞»: