Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․

«Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00, առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տվյալ ուղղությամբ չերթևեկել և խստորեն հետևել ինչպես ոստիկանության ցուցումներին, այնպես և կապալառու կազմակերպության աշխատակիցների հորդորներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել