«Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ, արեք ձեր հանրահավաքը, բայց ով է ձեզ թույլ տվել գնալ վարչապետի կեցավայր: Այնտեղ նրա ընտանիքն է, անչափահաս երեխաներ կան: Հայտարարված պահանջը՝ մինչև երեքշաբթի հրաժարական տալ, ուղղակի սպառնալիքի էր նման և ոչ թե քաղաքական պահանջի»: