Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի կենսագրությունը։
Կրթություն
1993-1998 թթ.` Երևանի պետական համալսարան, Մաթեմատիկայի ֆակուլտետ, մաթեմատիկոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ
1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ
1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ
1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ
1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ
2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր
2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն
2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն
2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
2019թ․-ից՝ Արդյունաբերողների և գործարարների միության անդամ
2020թ․-ից՝ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամ
2020թ․-ից՝ Տնօրենների հայկական ասոցիացիայի անդամ
Զինապարտ է, շարքային