Չարենցավանի համայնքապետարանը հերքում է տարածել, որում ասվում է․
«2020 թվականի դեկտեմբերի 3-ին Hraparak.am լրատվական կայքում հրապարակված նյութը, որում ասվում էր՝ իբր Չարենցավան համայնքի ավագանու 15 անդամներից 10-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, չի համապատասխանում իրականությանը:
Չարենցավան համայնքի ավագանու օրինական կայացված նիստերից և ոչ մեկում երբեք չի քննարկվել վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող որևէ նախաձեռնությանը միանալու հարց:
Վերոնշյալ մամուլում տեղ գտած հրապարակումը իրենից ներկայացնում է ընդամենը Չարենցավան համայնքի ավագանու որոշ անդամների անձնական դիրքորոշումը, հետևաբար, այն որևէ կապ չունի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի օրինական կայացրած որոշման կամ ուղերձի հետ»: