Արտառոց դեպք «Շտապ բուժօգնություն» մասնաշենքի բակում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հենդո Շ.-ի և Արայիկ Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Սահակ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, 2013թ. հունվարի 31-ին՝ ժամր 03.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ձորափի 40 հասցեում գտնվող «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի վարչական շենքում շուրջ 2-3 րոպե տևողությամբ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բուժանձնակազմի և ներկա գտնվող այլ քաղաքացիների նկատմամբ, նախ՝ մասնաշենքի առաջին հարկում գտնվող բժշկի աշխատասենյակում, ապա նաև հիվանդանոցի միջանցքում աղմկել և բարձրաձայն տվել է հայհոյանքներ, որր զուգորդվել է ներկաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այնուհետև, անտեսելով խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված հասարակական կարգի խախտումը խափանող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներ Մամիկոն Գ.-ի ու Աբգար Ա.-ի դիտողությունները, արդեն «Շտապ բուժօգնություն» ՊՓԲԸ-ի մասնաշենքի բակում շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ տալ և բռնություն գործադրելով դիմադրություն է ցույց տվել վերջիններիս՝ փորձելով դուրս պրծնել մասնավորապես Մամիկոն Գ.-ի ձեռքից, որի ընթացքում ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս։

Գործով մեղադրյալ Սահակ Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել