2021-ին նշանակվող կառավարիչները բուհերին ներքաշելու են քաղաքական պրոցեսների մեջ, ինչից բոլորն էլ տուժելու են․ Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի տեքստի հետ ունեմ մեկ գաղափարական և մեկ իրագործելիական անհամաձայնություն։

1) 2018թ սեպտեմբերին պետք էր օրենքում փոփոխություն անել և ճգնաժամային կառավարիչներ նշանակել։ Նշանակել մարդկանց, որոնք իսկապես բուհերը կապաքաղաքականացնեին, կիրականացնեին բուհի կառավարման կայունացում, կիրականացնեին որակյալ աուդիտ, կպատրաստեին նորմալ ընտրությունների ու կհեռանային։ Վերջին 2․5 տարիների ընթացքում առճակատումը խորացավ և 2021-ին նշանակվող կառավարիչները բուհերին ներքաշելու են քաղաքական պրոցեսների մեջ, ինչից բոլորն էլ տուժելու են։ Գնացքը գնացել է, պետք է գնալ էվոլուցիոն ճանապարհով։ Պարտիայի 7-րդ քայլին անիմաստ է փորձել խաղալ e2-e4, հատկապես եթե e3 դաշտում արդեն փիղ ունես։

2) Հայաստան-2050 նախագծի համաձայն աշխարհի լավագույն 200 բուհերում պետք է ունենանք առվազն 3 ներկայացուցիչ։ Այս կերպ լավագույն 2000-ում էլ 3 հատ չի լինի։ (Չասեք թե անկապ նպատակ է, դա այսօրվա դրությամբ բարձրագույն կրթության մասին կառավարության հայտնած միակ դիրքորոշումն է)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել