ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 4-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։