Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հենդո Շ.-ի և Արայիկ Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հենդո Շ.-ն մեղադրվում է նրանում, որ Արայիկ Թ.-ի հետ միասին առանց իրացնելու նպատակի իրենց կողմից գործածելու համար, 2012թ. հուլիս ամսվա վերջերին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցին հարակից պտղատու այգուց ապօրինի ձեռք են բերել այդտեղ աճած կանեփի թփի տերևներ, չորացնելու եղանակով դրանցից ապօրինի պատրաստել զգալի չափերով` շուրջ 2 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, այնուհետև այն խառնելով «Ախթամար» տեսակի ծխախոտի թութունի հետ` լցրել են ծխախոտի գլանակի մեջ և նույն օրը ծխելու եղանակով գործածել:
Գործով մեղադրյալ Հենդո Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում, իսկ Արայիկ Թ.- ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net