Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության նախկին պետ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամանորյա Տոնածար Հանրապետության հրապարակում չտեղադրելը, անհասկանալի մեծ ծախսեր չանելը, հրավառություն չանելը տրամաբանական է և ճիշտ, սակայն՝
1 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չպետք է զրկվի Ամանորից, նա պետք է հանդիպի Ձմեռ Պապին, ում 1 տարի անհամբեր սպասել է,
2 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, մեղավոր չէ ստեղծված իրավիճակում կամ պարտված պատերազմում, իսկ զրկվելով Ամանորից, նա կարող է իրեն մեղադրել, ինչը խիստ տրավմատիկ է երեխայի համար,
3 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չի հասկանալու տանը մեծահասակների Ամանորյա ջերմության բացակայությունը՝ առավել ևս 2020թ.-ին այդքան սահմանափակումների ենթարկվելուց հետո /մանկապարտեզ կամ դպրոց չհաճախելը, հասակակիցների շփման սահմանափակումները, զվարճանքի բացակայությունը և այլն/,
4 – ոչ մի երեխա, մասնավորապես մանկահասակ, չպետք է մեծանա թախիծը սրտում, և հայի տխուր աչքերը, որոնք գալիս են Ցեղասպանությունից հետո, պետք է ժպտան, իսկ մենք՝ մեծահասակներս ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ապահովել այդ ժպիտները:
Մի զրկեք երեխաներին, մասնավորապես մանկահասակ, ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ… »: