Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Շավարշ Կ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Շավարշ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Lemon loung cafe սրճարանի դիմաց՝ հասարակական մարդաշատ վայրում, իր մոտ ապօրինի պահվող՝ գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Սամվել Հ.- ի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Արձակված մյուս գնդակներն անդրադարձվել են ճանապարհի ասֆալտե ծածկույթից և սլացել տարբեր ուղղություններով՝ իրական վտանգ ստեղծելով տարածքում հավաքված մարդկանց կյանքի համար։
Գործով մեղադրյալ Շավարշ Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իրեղեն ապացույցներ են ճաչանվել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերված Սամսունգ ֆիրմայի 2 բջջային հեռախոսը՝ 1 ծրարում, դեպքի օրը Սամվել Հ.-ի հագին եղած հագուստը՝ 1 փաթեթում, ինչպես նաև դեպքի վայրից հայտնաբերված արյան հետքերը՝ 3 ծրարում։
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net