Էկոնոմիկայի նախարարությունում փնտրում են փոխնախարարի. կարող եք դիմել

Էկոնոմիկային նախարարությունը հայտարարություն է տարածել փոխնախարարի թափուր պաշտոնը զբաղեցնելու վեաբերյալ, որում ասված է.

«Անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտություններ

Կրթություն
Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով
Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով
Խորը վերլուծական ունակություններ
Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)
Քաղաքական հայացքների նկարագիր
Երեք հիմնական արժեքները
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է
Աշխատանքի նկարագիր

Նախարարի տեղակալը.

գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում,
իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին,
իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ,
իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ,
իրականացնում է նախարարի այլ ցուցումներ և հանձնարարականներ:

Լրացուցիչ տեղեկություն

Առկա եկամուտի չափի մասին տեղեկատվություն։

Հետաքրքրված թեկնածուները մինչև դեկտեմբերի 11-ը կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (ռեզյումե՝ հայերեն և անգլերեն) ուղարկել [email protected] էլ․ հասցեով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել