Հնարավո՞ր է ճանաչել սուտը ձեռագրի միջոցով

Իսրայելի հոգեբանները հայտնաբերել են, որ մարդու ձեռագիրը փոխվում է, երբ նա սկսում է ստել: Այն առավել ստույգ տեղեկություն կարող է հաղորդել ստի մասին, քան ձեռքերի շարժումները, ձայնի տատանումները և այլ ոչ վերբալ հաղորդակցության ձևերը:

«Ստելիս ձեռագրի փոփոխությունը պայմանավորված է ուղեղի առավել լարված աշխատանքով, որը արտահայտվում է թղթի վրա», – այս մասին Իրավաբան.net –ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, ստելիս առավել ուժեղ է լինում տառերի սեղմվածության աստիճանը, քան անձի կողմից սովորաբար կիրառվող ձեռագրում, ինչպես նաև առավել մեծ են լինում տառերի չափերը, մինչդեռ գրելու արագության աստիճանը մնում է նույնը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել