Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ավելի վաղ վստահեցնում էր, որ ինքն իրեն չի առաջադրի որպես հանրապետության ապագա նախագահ, հայտարարել է իր պատրաստակամության մասին երկիրը ղեկավարել անցումային շրջանում նոր նախագահական ընտրություններից առաջ և նշել, որ իր թիմը մշակել է սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ղեկավարել երկիրն անցումային շրջանում»,-ասել է Տիխանովսկայան հինգշաբթի օրը մամուլի գրասենյակի հրապարակած տեսաուղերձում:
Քաղաքական գործիչը նշել է, որ իր նպատակն է միավորել լավագույն փորձագետներին և ժողովրդավարական ուժերին, որպեսզի «Բելառուսը նվազագույն ցնցումներով մոտենա նոր ընտրություններին»:
Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:
Ցույցերը շարունակվում են մինչև օրս, ամենազանգվածայինը՝ կիրակի օրերին են լինում: