Թագվորյանն ընդունել է հայցը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա/Ձ Անանիա Թագվորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։

Հայցվորի պնդմամբ՝ Ընկերությունը օրենքով սահմանված ժամկետներում չի կատարել պետական բյուջեի հանդեպ պարտավորությունները, որի հետևանքով ժամանակին չվճարված պարտքը կազմում է 1.638.408 դրամ, որից ապառք` 1.114.258 դրամ, տույժ` 508.150 դրամ, տուգանք` 16.000 դրամ։
Նշված պարտավորությունները առաջացել են հաստատագրված վճարի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, այդ թվում եկամտահարկի գծով պարտավորությունը կազմում է 130.068 դրամ, որից ապառք` 89.800 դրամ, տույժ` 24.268 դրամ, տուգանք` 16.000 դրամ, հաստատագրված վճարի գծով` 298.655 դրամ, որից ապառք` 193.008 դրամ, տույժ` 105.647 դրամ, սոց. վճարի գծով` 1.209.685 դրամ, որից ապառք` 831.450 դրամ, տույժ` 378.235 դրամ։

Դատական նիստին ներկայացած պատասխանողը հայցն ընդունել է ամբողջությամբ։

Ուստի դատարանը վճռել է հայցը բավարարել և Ա/Ձ Անանիա Թագվորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության բռնագանձել ընդհանուր գումարով 1.638.408 /մեկ միլիոն վեց հարյուր երեսունութ հազար չորս հարյուր ութ/ դրամ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել